Մամեդյարովի հետ հանդիպումները շարունակական են․ Զոհրաբ Մնացականյան
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման հստակ օր չի հայտնել:
Վրաստանում լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով կհայտարարվի երկու կողմից էլ:
«Մենք այս տարվա մեջ բավական աշխատել ենք, և հանդիպումները շարունակական են։ Մի բան կա, որ մենք շատ հետևողական ենք, և հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով և այստեղ մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը»,- նշել է Մնացականյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, հունիսի 20-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)