Անահիտ Բախշյանը՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
Գիտություն և Մշակույթ
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն աշխատելու է Կրթության ազգային ինստիտուտում: Այս մասին ասաց ինքը՝ Բախշյանը:
«Օգոստոսի 6-ից աշխատելու եմ Կրթության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ լինելը խանգարի իր գործունեությանը՝ Բախշյանն ասաց.
«ԿԳ նախարարը և ես քաղաքական հակադիր դաշտերում ենք, բայց դա չի խանգարում, որ կրթության ոլորտում իրար լրացնենք: Իմ փորձը, տարիների ընթացքում կուտակված գիտելիքները աշխատելու եմ ներդնել բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնց մասին բարձրաձայնել եմ որպես խորհրդարանական գործիչ: Փորձելու եմ այդ խնդիրներին լուծումներ տալ, քանի որ դրանք բոլորն էլ ունեն լուծումներ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում