ՄԱԿ-ի դիտորդների կեսը լքել է Սիրիան
Մերձավոր Արևելք
Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության դիտորդների կեսը՝ 300 մարդ՝ չնայած մանդատի երկարաձգմանը, լքել է Սիրիան, հաղորդում է Agence France Presse-ը։
«ՄԱԿ-ի հարյուր հիսուն դիտորդ երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի օրը լքել է Սիրիան, և նրանք ետ չեն վերադառնա», - գործակալությանը հայտնել է Դամասկոսում մնացած դիտորդներից մեկը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը միաձայն քվեարկել է միջազգային դիտորդական առաքելության մանդատը ևս 30 օր երկարաձգելու օգտին. Դիտորդների՝ Սիրիայում գտնվելու ժամկետը սպառվում էր շաբաթ օրը։
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի է՝ չեն դադարում հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք վերածվել են զինված բախումների։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասել է 16,000 -ի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել