Թուրքիայում ձերբակալվել է Դինքի սպանության գործով հետախուզվողը
Թուրքիա
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվող Թունջայ Ուզունդալը ձերբակալվել է Իզմիրում։
Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ Թունջայ Ոզունդալը ավելի վաղ ձերբակալվել էր Դինքի սպանության գործով որպես կասկածյալ զինված հանցախմբի անդամ լինելու եւ սպանության կազմակերպմանը օգնելու մեղադրանքով։
Դատարանը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել, սակայն նա անհետ կորել էր, որից հետո դատարանը կրկին կալանման որոշում է կայացրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)