Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ ՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջ 

Հովիկ Աբրահամյանը եւ Սերգեյ Նարիշկինը ԱԺ-ում հանդես եկան համատեղ ճեպազրույցով

Հայաստան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են տնտեսության, գիտության, կրթության, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը, առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները՝ մենք ընդգծեցինք նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտվեց փոխադարձ կարեւորություն ներկայացնող հարցերում միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում արդյունավետ համագործակցությունից' նա նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հաշվի առնելով երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը՝ հայկական կողմն առաջարկել է քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը:

Ինչպես նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում միջպետական կապերի խորացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության եւ ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր ու թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: «Դրանք դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեզ համար կարեւոր է հարաբերությունների զարգացումը տառացիորեն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար, այլ»,- նշեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահը: Նրա խոսքով' երկու երկրներն էլ մեծ ուշադրություն են դարձնում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը հատկապես տնտեսության ոլորտում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը աճի մեծ տեմպեր է արձանագրում: Մասնավորապես, ինչպես նկատեց պարոն Նարիշկինը, վերականգնվել են ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ' հասնելով այն մակարդակին, որը կար մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, Հայաստանում ռուսական կազմակերպությունների տարեկան ներդրումը կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար: Տնտեսական ոլորտում համագործակցությանն անդրադառնալով՝ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը խոսեց նաեւ ԱՊՀ շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին պայամանագրին Հայաստանի միանալու հարցի մասին' հույս հայտնելով, որ դա կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացմանը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանը նպաստելու, դպրոցներում եւ բուհերում դասավանդման բարձր մակարդակի, ռուսալեզու լրատվամիջոցների ակտիվ գործունեության համար: Նշելով, որ երկու երկրների խորհրդարանները մեծ հաջողությամբ համագործակցում են միջազգային հարթակներում, Սերգեյ Նարիշկինը նկատեց, որ նրանց դիրքորոշումները կամ գրեթե համընկնում են, կամ պարզապես նույնական են առանցքային հարցերում:

Կողմերը բարձր գնահատեցին միջխորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան
Ամենադիտված