Հրատապ օգնություն Պաշտպանի միջնորդությամբ
Հասարակություն
Միայնակ մայր, հաշմանդամ Կարինե Հակոբյանն (անուն-ազգանուն փոխված է) իր որդու հետ միասին ապրում է հանրակացարանում: Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում Կարինե Հակոբյանին մերժել են ընտանեկան նպաստի տրամադրումը, Պաշտպանին ուղղված իր դիմումում հայտնել է Կարինե Հակոբյանը, երբ այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ:
Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնից, ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել են, որ Կարինե Հակոբյանի ընտանիքների անապահովության գնահատման միավորը ցածր է, և նա չի կարող օգտվել ընտանեկան նպաստից: Սակայն հաշվի առնելով տիկին Հակոբյանի սոցիալական ծանր վիճակը, Պաշտպանի միջամտությունը' Վանաձորի տարածքային բաժինը Կարինե Հակոբյանին 2012 թվականի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների համար նշանակել է հրատապ օգնություն:
Կարինե Հակոբյանն արդեն այցելել է սոցիալական ծառայություների Վանաձորի տարածքային գրասենյակ և ստացել առաջին և երկրորդ եռամսյակների համար նախատեսված հրատապ օգնությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը