Ստամբուլի օդանավակայանում տեղադրված հայկական գովազդային վահանակը խառնաշփոթ է ստեղծել հայ օգտատերերի շրջանում
Հասարակություն
Համացանցում լուսանկար է տարածվում, որն արվել է Ստամբուլի Սաբիհ Գյոքչենի անվան օդանավակայանում: Լուսանկարում երևում է գովազդային վահանակ՝ մահմեդական հիջաբով կնոջ պատկերով և հայկական «Արմինե» գրությունը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օգտատեր Արմինե Ադիբեկյանը: Կից մեկնաբանություններում նրա հետևորդները նշել են, որ նույնպես տեսել են այդ գովազդային վահանակը, իսկ թուրք սահմանապահները նրանց ասել են, «Արմինեն» թուրքական անուն է:
Նշվում է, որ օգտատերերից ոմանք դրական գնահատական են տվել Ստամբուլի օդանավակայանում տեղադրված գովազդին՝ դրանում հայկական հայրենասիրության տարրեր նկատելով: Մյուսներն էլ բացասական են գնահատել, նշելով, որ գլխաշոր կրող կինն ու «Արմինե» գրություբը միմյանց չեն համապատասխանում:
Ինչպես պարզվել է, գովազդը պատկանում է տեղի նորաձևության խանութներից մեկին, որը մասնագիտանում է մահմեդական կանացի հագուստի արտադրության գործում, իսկ խանութի տերերը հայեր են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)