Ստորագրահավաք «Գյումրին ես եմ» կարգախոսով
Հայաստան
Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծվել է խումբ «Գյումրին ես եմ» անվանումով: Նախաձեռնության հիմնադիրները խմբում գրել են. «Շարժման հիմնական նպատակն է հասարակության եւ իշխանությունների շրջանում հասանելի դարձնելու երիտասարդների ձայնը: Նախաձեռնությունը միտված չէ պաշտպանելու այս կամ այն քաղաքական ուժի շահերը եւ իրենք զերծ են նման տեսակի գործառույթներից»:
Նախաձեռնությունն անցկացնում է ստորագրահավաք «հանուն Գյումրու զարգացման». «Մեկ օրվա ընթացքում մենք հավաքել են 67 ստորագրություններ, որոնք փաստում են այն մասին, որ մենք ունենք ընտրության իրավունք եւ մենք ենք ընտրելու, այլ ոչ թե մեր տեղը: Գործընթացը շարունակվում է եւ այսօր ստորագրություններ կհավաքվեն Անի թաղամասից: Բոլոր շահագռգիռ անձանց կոչ ենք անում միանալ մեզ….», -նշում են նախաձեռնության հեղինակները:
Մեր տեղեկություններով, նախաձեռնության հիմնադիրները Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն են:
Asparez.am


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի