«Հրապարակ». Խաչիկ Գալստյանը պաշտոնանկումից հետո չի՞ այցելում կուսակցության գրասենյակ
Հայկական Մամուլ
Խաչիկ Գալստյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է մնալ կուսակցության անդամ:
Թեև թերթի աղբյուրները փոխանցում են, որ նա պաշտոնանկումից հետո չի այցելում կուսակցության գրասենյակ, սակայն երեկ թերթի հետ զրույցում Գալստյանը տեղեկացրել է, որ իր հրաժարականի հիմքում չկա որևէ արտառոց բան, և որ իր և ԲՀԿ-ի հարաբերությունները շատ նորմալ են:
Ըստ ամենայնի' նրան ինչ-որ բան խոստացել են, և նա դեռ հույս ունի, որ չի հայտնվելու Վարդան Բոստանջյանի կամ Արամ Սաֆարյանի կարգավիճակում: Գալստյանը նշել է, որ ինքն ընդամենը արձակուրդում է, որը խիստ անհրաժեշտ էր նախընտրական քարոզարշավի գերլարված վիճակից հետո: «Շուտով արձակուրդս վերջանում է, այդ ժամանակ թերևս կորոշենք կուսակցության հետ մեր հետագա անելիքները»,-ասել է նա:
Ի դեպ, հուլիսի 24-ին ծնվել է Խաչիկ Գալստյանի առաջնեկը' արու զավակ, ինչի առիթով նա բավականին բարձր տրամադրության մեջ էր և ասել է, որ այս օրերին այլ թեմաներով չի ուզում խոսել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին