Այսօր Բեռնարդ Շոուի ծննդյան օրն է
Աշխարհ
1856 թվականի հուլիսի 26-ին ծնվել է իռլանդացի թատերագիր Ջորջ Բեռնարդ Շոուն։ Նա համարվում է անգլալեզու երրորդ մեծագույն ստեղծագործողը՝ Շեքսպիրից և Փոփից հետո:
Նա միակն է, ով գրականության ասպարեզում արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ Նոբելյան մրցանակի՝ «Այրու տունը» ստեղծագործության համար և Օսկարի՝ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար:
Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա հրաժարվել է այն գումարից, որը մրցանակի մի մասն էր, և խորհուրդ տվել այն օգտագործել շվեդ հեղինակների ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների համար: Մրցանակաբաշխությանը Բորիս Պաստերնակն ու Ժան Փոլ Սարթրը բեմում նրան հանձնել են միայն շքանշանը: Բեռնարդ Շոուն այն ընդունել է կնոջը չվշտացնելու համար:
Բեռնարդ Շոուն ժանրային բովանդակություններով 63 տարբեր ստեղծագործությունների հեղինակ է, նրա ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Այրու տունը», «Պիգմալիոն», «Խնձորի սայլակ», «Տուն, որում սրտեր են կոտրվում» ,«Կեսար և Կլեոպատրա», «Անմիտ կապեր», «Չհասունացում», «Սեւ աղջիկը՝ Աստծո փնտրտուքներում», «Երբեք չես կարող պատմել», «Մարդն ու զենքը»,«Ճակատագրի մարդը» և այլն:
Ջորջ Բեռնարդ Շոուն մահացել է 94 տարեկան հասակում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ