Կիմ Չեն Ընի կինը նախկինում երգչուհի է եղել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը նախկինում երգչուհի է եղել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ Կիմ Չեն Ընը ուշադրություն է դարձրել երիտասարդ երգչուհի Լի Սուլ Չժուի վրա համերգներից մեկի ժամանակ:
Հարսանիքից հետո՝ դեռևս 2009-ին, վեց ամսվա ընթացքում կնոջը հատուկ նախապատրաստում էին Կիմ Իր Սենի անվան համալսարանում, որպեսզի նա դառնա Հյուսիսային Կորեայի առաջին տիկին։
Մեկ այլ տեղեկության համաձայն, Լի Սուլ Չժուն Կիմ Չեն Ընի կին է ընտրվել վերջինիս հոր՝ Կիմ Չեն Իրի կողմից։
Նշենք, որ կնոջ հայրը գիտնական է, մայրը՝ բժիշկ։ Հիշեցնենք, որ այն մասին, որ Կիմ Չեն Ընն ամուսնացած է, հայտնի է դարձել միայն երեկ։ Կնոջ մասին այլ տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ