Եղանակի կանխատեսումը 2012-ի օգոստոսի համար
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են եղանակի կանխատեսումը 2012-ի օգոստոսի համար:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...26 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը մինչև 37...38 0C, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 15...17 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' 12...13 0C, միջին բացարձակ առավելագույնը' 37...39 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' 6...11 մմ ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...18 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը մինչև 28...32 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 3...6 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' 3...7 0C, միջին բացարձակ առավելագույնը' 25...32 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ' դրական շեղումով (նորման' 30...46 մմ ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...19 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը մինչև 25...30 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 4...8 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' 3...7 0C, միջին բացարձակ առավելագույնը' 27...30 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ' դրական շեղումով:
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18...22 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը մինչև 29...34 0C, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 5...10 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' 8...12 0C, միջին բացարձակ առավելագույնը' 30...32 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ' դրական շեղումով:
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24...26 0C, լեռնային շրջաններում' 17...19 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը հովտային շրջաններում մինչև 35...36 0C, լեռնային շրջաններում' 25...28 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը հովտային շրջաններում մինչև' 13...16 0C, լեռնային շրջաններում' 4...8 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' հովտային շրջաններում' 12...13 0C, լեռնային շրջաններում' 5...6 0C, միջին բացարձակ առավելագույնը' հովտային շրջաններում 35...38 0C, լեռնային շրջաններում' 27...28 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում' 9...20 մմ, լեռնային շրջաններում' 26...30 մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 23...26 0C, լեռնային շրջաններում' 17...19 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը հովտային շրջաններում մինչև 35...36 0C, լեռնային շրջաններում' 25...30 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը հովտային շրջաններում մինչև 13...17 0C, լեռնային շրջաններում' 5...8 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' հովտային շրջաններում 11...15 0C, լեռնային շրջաններում' 5...8 0C, միջին բացարձակ առավելագույնը' հովտային շրջաններում 35...37 0C, լեռնային շրջաններում' 29...31 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում'8...30 մմ, լեռնային շրջաններում' 15...40 մմ ):
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...25 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը մինչև 35...36 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 13...15 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' 13 0C, միջին բացարձակ առավելագույնը' 37 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' 8...10 մմ):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը