Ճապոնական Toyota Motor Corporation-ը վերադարձրել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի իր համբավը
Աշխարհ
Ճապոնական Toyota Motor Corporation-ը 2012 թ առաջին կիսամյակի տվյալներով վերադարձրել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի կոչումը։ Այս մասին այսօր հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
Ըստ հրապարակված տվյալների, հունվարից մինչև հունիս ամիս Toyota-ն վաճառել է շուրջ 4.97 մլն ավտոմեքենա, ինչը 33.7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպիսով, ճապոնական ընկերությունը կարողացավ գերազանցել արդյունքները ամերիկյան ավտոհսկա General Motors-ին, որի վաճառքը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 4.67 մլն ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ 2011-ին Toyota-ն General Motors-ին զիջել էր աշխարհի առաջատար ավտոարտադրողի իր կարգավիճակն արտադրության զանգվածային կրճատման հետևանքով, որը կապված էր Ճապոնիայում՝ երկրաշարժի և ցունամիի, ինչպես նաև Թաիլանդում՝ ջրհեղեղի հետ: Այնուամենայնիվ, այս տարվա սկզբից ճապոնական ավտոհսկան վստահորեն վերականգնում է իր դիրքերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ