«Հայկական ժամանակ». Չեն դադարել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ ողջ օրը, երբ Հայաստանում էր գտնվում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեն, ղարաբաղաադրբեջանական շփման գծում պարբերաբար խախտվել է հրադադարի ռեժիմը: Այս մասին մեզ հայտնեց ԼՂՀ ՊԲ խոսնակ Ս. Հասրաթյանը:
Ադրբեջանական կողմը պարբերաբար կրակել է և հայկական զորքերի կողմից ստացել համարժեք պատասխան: Անգամ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի այցը ՀՀ, փաստորեն, չի ստիպել կողմերին ժամանակավոր զինադադար հաստատել: Սենոր Հասրաթյանը մեզ հայտնեց, որ ըստ հայկական հետախուզության տվյալների՝ ադրբեջանական կողմը նախօրեին ևս մեկ զոհ է ունեցել Մարտակերտի ուղղությամբ: Հայկական կողմից նոր զոհ չկա և, ինչպես նշեց ԼՂՀ ՊԲ խոսնակը, բացարձակ սուտ են ադրբեջանական ԶԼՄ-ների այն հրապարակումները, թե իբր Ադրբեջանի զինվորների դիպուկ կրակոցներից ութ հայ զինվոր է սպանվել: Իրականում, ըստ նրա, այդքան ադրբեջանցի զինվոր է սպանվել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ