Ոստիկաններն ուժ են գործադրում Կառավարության շենքի մոտ
Հասարակություն
Այս պահին Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան են անցկացնում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր երկրի ղեկավարությունից պահանջում են արդար դատավարություն։
«Հինգը տարի ունենաս շիրիմ, չիմանաս մահվան պատճառը, բա սա երկիր է՞»,– ասում է զոհված զինծառայող Տիգրան Օհանջյանի սգավոր մայրը։
Այս անգամ նրանք դատարկ չեն եկել, իրենց հետ բերել են նամակ՝ ուղղված երկրի վարչապետին։
Ակցիայի ընթացքում ծնողները իրենց ոտքերի տակ Էին դրել Սերժ Սարգսյանի լուսանկարը, և ոտնակոխ էին անում։ Նրանց մոտեցան իրավապահ մարմինների ծառայողները և ուժով պահանջեցին հանել ոտքերի տակից իրենց կողմից ընտրված նախագահի նկարը։ Ակցիային միացավ նաև ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով վիճեց ոստիկանների հետ։ Վեճը դեռ շարունակվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը