«Ժողովուրդ». Սարգսյանի նվերը Ծառուկյանին
Հայկական Մամուլ
«Դժվար է ասել՝ զուգադիպություն է, թե ոչ, բայց փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-առաջարկից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմի ներկայացուցիչները, անգամ որոշ բարեկամներ, վերջին օրերին ենթարկվում են տարատեսակ ճնշումների՝ սկսած հարկայինից, վերջացրած ոստիկանական:
Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող Շլամ մականունով Արմեն Մուրադյանն ու նրա ընկեր Ասատուր Առուստամյանը: Նշենք, որ Շլամը վերջերս ԲՀԿ-ական դարձած՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի՝ Շերիֆի բարեկամն է: Ըստ շշուկների՝ խուզարկություններ ու ստուգումներ են սկսվել Ծառուկյանի փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ընկերներից ոմանց տներում: Այստեղ էլ ոստիկանությունն ակտիվորեն զենք է փնտրում: Երեկ խոսվում էր նաև, որ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներն ինչ-ինչ խնդիրներ ունեն: Մի խոսքով, Ծառուկյանին վախեցնելու գործընթացը նոր թափ է հավաքում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ