Ակցիան դեռ շարունակվում է լարված մթնոլորտում
Հասարակություն
Այս պահին Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան են անցկացնում Հյուսիսային Պողոտայի նախկին բնակիչները՝ բնակարանների ապահահովման և դրամական փոխհատուցման պահանջով։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը և պահանջեց ակցիայի շրջանակներում չտրորել Սերժ Սարգսյանի լուսանկարը։
Նրան ի պատասխան, ակցիայի մասնակիցները ասացին, որ տրորելու են նրա լուսանկարը մինչև իրենց խնդիրները լուծում չստանան։ Ակցիան դեռ շարունակվում է լարված մթնոլորտում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը