«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանն ինքն իրեն անվանել է ապակառուցողական
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ Երևանում մեկնարկած ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն ինքն իրեն ապակառուցողական է անվանել:
«Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը (նկատի ունի ԼՂ հիմնախնդիր-հեղ.), չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են»,- ասել է Սարգսյանը: Բանն այն է, որ նույն Սերժ Սարգսյանը ժամանակին ինքն է հայտարարել, որ ԼՂ հիմնախնդիրը կրոնական բնույթ ունի: Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Լոս Անջելես Թայմս» թերթին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր. «Այդ գործոնը նույնքան մեծ է, որքան մենք կարող ենք երկարացնել այն հազարամյակներով: Եվ այդ գործոնը թերևս հակամարտության միակ պատճառն է»: Արդյո՞ք ապակառուցողական ասելով Սարգսյանն առաջին հերթին հենց իրեն նկատի ուներ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ