Շվեյցարիան սառեցրել է Հոսնի Մուբարաքի բանկային ակտիվները
Մերձավոր Արևելք
Շվեցարական իշխանությունները հայտնաբերել և սառեցրել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նոր բանկային ակտիվները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղելով շվեցարական քննչական վարչության ներկայացուցիչ Ժանեթ Բալմերին։
Բալմերի խոսքերով՝ ներկա դրությամբ սառեցված միջոցները կազմում են 700 միլիոն ֆրանկ (303 միլիոն դոլար)։
Ավելի վաղ հաղորդվել է նաև նախկին ղեկավարի երկու որդիներին պատկանող 410 միլիոն ֆրանկի արգելափակման մասին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարին տեղի ունեցած զանգվածային ապստամբության արդյունքում 84-ամյա Հոսնի Մուբարաքը գահընկեց է արվել, իսկ 2012 թ հունիսին դատարանը, ճանաչելով նրան մեղավոր բազմաթիվ ցուցարարների մահվան մեջ, դատապարտել է ցմահ ազատազրկման։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել