Աթամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ
Արտաքին Քաղաքական
Իշխանությունների կողմից ձերբակալված Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ: Օգոստոսի 9-ին լրագրողների հետ կայացած հանդպմանն այդ մասին հայտարարել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։
«Աթամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ և չի ստորագրել որևէ փաստաթուղթ»,- նշել Է նա: Սլեսարյովի ասելով՝ խոսքը վերաբերում Է խափանման միջոցի փոփոխման միջնորդության որոշմանը, խափանման միջոցի մասին փաստաթղթին, ինչպես նաև հարցաքննության արձանագրությանը և դատավարական նորմաներով նախատեսված այլ թղթերի:
Աթամբաևը հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է օգոստոսի 8-ին Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին