Թուրքիայում առգրավվել են Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանի մանրադրամներ
Թուրքիա
Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։
Օպերացիան իրականացվել է Ստամբուլի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի, թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)