Պալաչն ափսոսում է Ծառուկյանի հանդեպ թույլ տված արտահայտությունների համար
Հասարակություն
Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ:
Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք՝ միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը:
Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված:
Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան՝ արժանապատիվ լուծումներ գտնել։ Մի բան կարող եմ հստակ ասել. Ես թույլ չեմ տա երրորդ կողմին՝ օգուտներ քաղել ծագած խնդիրներից:
Արթուր Հարությունյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը