«Չորրորդ ինքնիշխանություն». Բայց դու, անիրավ, դավաճանեցիր
Հայկական Մամուլ
«Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, օրերս Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետի հետ խոսելիս անդրադարձել է Իջևանի քաղաքապետի ընտրություններին ու հայտարարել, թե «դա պարտություն չէր, դա դավաճանություն էր»:
«ՉԻ» - Սերժ Սարգսյանն, իհարկե, իր տեսանկյունից միանգամայն իրավացի է: Եթե մարդը գնում է ընտրություններին և իր ձայնը տալիս նրան, ում ուզում է, դա բացահայտ դավաճանություն է, կարելի է ասել նույնիսկ՝ թիկունքից հարված մեր պետականությանը: Ո՞վ է տեսել, որ մարդիկ գնան և ում ուզեն՝ ընտրեն: Բա եթե հանկարծ (հեռու տնից-տեղից) նման մի բան էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարվի՞: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ գնան ում ուզեն՝ ընտրեն, առավոտյան պարզվի, որ ՀՀԿ-ն մոտ 3 տոկոս ձայն է ստացել, նոր խորհրդարանը բռնի ու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջի, հետո մարտի 1-ը բացահայտվի, մի երկու հոգու բռնեն-տանեն Հաագայի դատարան, Հայաստանի միջազգային հեղինակությունը տուժի, մեր թշնամիները ուրախանան… Չէ, իսկականից դավաճանություն է: Պետք է բացահայտել մեղավորներին և դատել պետական դավաճանության համար: Քանի դեռ ժողովուրդը չի դատել»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ