ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Արթուր Ջանիբեկյանի հեռահար քաղաքական ամբիցիաները

Վերլուծական
Օրերս տեղեկություն տարածվեց, որ իր կյանքի հեռուստատեսային էջն է պատրաստվում փակել «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Որոշ վարկածների համաձայն` Մխթարյանի հեռանալը «Արմենիայից» և վերադարձը Գյումրի պատահական չէ, վերջինս պատրաստվում է բացել իր կյանքի մյուս՝ քաղաքական էջը` պայքարի մեջ մտնելով «հայրաքաղաքի» ղեկավարի աթոռի համար: Առաջին հայացքից թվում է, որ այս տեղեկատվության մեջ որևէ արտառոց բան չկա, եթե, իհարկե, հաշվի չառնենք մեկ ուշագրավ հանգամանք. վերջին շրջանում յուրահատուկ տենդենց է նկատվում, շոուբիզնեսի և մեդիա ոլորտի հայտնի դեմքերը սահուն կերպով տեղափոխվում են քաղաքական դաշտ: Ի՞նչը կամ ո՞վ է միավորում օրինակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին և կյանքի «նոր էջ» բացող Ռուբեն Մխիթարյանին: Պատասխանը մեկն է՝ Արմենիա TV-ին, իսկ եթե ավելի կոնկրետ՝ մեդիամագնատ և տվյալ հեռուստաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը:
 
Դիցուք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դերասանական կարիերայում հաջողությունների է հասել հենց Արթուր Ջանիբեկյանի հետ մեկ թիմում աշխատելիս․ երկար տարիներ Մարությանի պրոդուկտները գնել է հենց «Արմենիա»-ն, Երևանի կենտրոնի թաղապետ նշանակված Վիկտոր Մնացականյանը Ջանիբեկյանի զարմիկը լինելուց զատ նույնպես աշխատել է վերջինիս թիմում: Մնացականյանի վրա ակնհայտորեն լուրջ «ստավկա» է արվում, թաղապետն էլ վերջին շրջանում զգալի «աճել է», անգամ մամուլում խոսակցություններ եղան, որ եթե Մարությանը ի վերջո հրաժարական տա, նրա թիվ մեկ փոխարինող դիտարկվում է հենց Մնացականյանը: Այժմ էլ տեղեկություն է տարածվում Ռուբեն Մխիթարյանի կողմից Սամվել Բալասանյանի «սուրբ տեղը» գրավելու ցանկության մասին։ Ընդ որում, ուշագրավ է, որ Ջանիբեկյանի նախկին թիմակիցը այդ պնդումները չի հերքել, բավական մշուշոտ մեկնաբանություն տալով տարածվող լուրերին, ինչը և, ըստ էության, հաստատում է շրջանառվող վարկածը:
 
Արդյո՞ք պատահականություն է, որ Նոր Հայաստանում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնում կամ պատրաստվում են զբաղեցնել հենց Արթուր Ջանիբեկյանի թիմի նախկին և ներկա անդամները: Թերևս ոչ, այդ դեպքում մնում է ենթադրել, որ հայտնի գործարարը նաև հեռուն գնացող քաղաքական ծրագրեր է մշակում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ քաղաքապետի կամ թաղապետի պաշտոնը քաղաքական կալիբրի տեսանկյունից չնչին է, հետևաբար վերոնշյալ դիրքերը յուրային կադրերով կոմպլեկտավորելու բազմաքայլ օպերացիան քաղաքական տեսանկյունից անհեռանկարային է։ Սակայն չմոռանանք, որ Երևանում բնակվում է ՀՀ բնակչության 75%-ը, իսկ Գյումրին հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Եթե դիտարկում ենք այս պրիզմայի ներքո, ապա հասկանալի է, որ միայն այս երկու քաղաքների նկատմաբ վերահսկողության սահմանումը լուրջ քաղաքական լծակներ է ընձեռում՝ համապետական մասշտաբով:
 
Ինքը՝ Ջանիբեկյանը, իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե «զզվում է քաղաքականությունից» և կենտրոնացած է բիզնես ոլորտի և բարերարության վրա: Վերջինս  Սևան Ստարտաթ Սամիթ 2019-ի հիմնադիրներից մեկն է, Հայաստանում իրականցավող մի շարք բիզնես, կրթական, մշակութային, հայրենասիրական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը: 2018-ին Ջանիբեկյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Միանասյանի հետ համատեղ հովանավորել էր Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքները: Ի դեպ, Մինասյանը և Ջանիբեկյանը բիզնես գործընկերներ են: Թեև «Պանարմենիան Մեդիա Գրուպը», որի համասեփականատերն էին նրանք  հանդիսանում, հայտարարել է որպես մեդիա միավորում իր գործունեության դադարեցման մասին, այսօր էլ Ջանիբեկյանն ու Մինասյանը ընդհանուր բիզնես շահեր ունեն Հայաստանում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ջանիբեկյանը բիզնես հետաքրքրություններ ունի նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ընդ որում, Զելենսկուն այստեղ հիշատակելը բնավ էլ պատահական չէ: Հենց Ուկրաինայի նոր նախագահն  է հանդիսանում այն վառ օրինակը, թե ինչպես կարող է շոու-բիզնեսում հաջողությունների հասած անձը նոր տեխնոլոգիաների հմուտ օգտագործման արդյունքում ստանալ հանրության վստահության քվեն՝ ընտրություններում ջախջախիչ պարտության մատնելով քաղաքականության մեջ եփված հին «գելերին»: Ինչու չէ, այս օրինակը կարող է վարակիչ լինել նաև «Ուրախների և հնարամիտների ակումբի» մյուս նախկին անդամների համար, հատկապես որ վերջին շրջանում ընթացող քաղաքական վերադասավորումները հուշում են, որ Արթուր Ջանիբեկյանը դրսևորում է  նաև անչափ համարձակ քաղաքական ամբիցիաներ...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված