Ի՞նչ է նշանակում «այ բուֆետչիկ», իսկ ի՞նքն ով է եղել. Աղաբաբյանի խոսնակը՝ Ղուկասյանին
Հասարակություն
Գյումրու դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բաց նամակ է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: Վերջինիս մամլո քարտուղար Թամարա Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել այն՝ նշելով, որ Ղուկասյանի ասածները մեկնաբանելն ուղղակի անիմաստ զբաղմունք կլինի:
«Փորձենք հասկանալ, թե ի՞նչ կապ ունի պարոն Աղաբաբյանի պատգամավոր դառնալը իր քաղաքապետ լինելու հետ: Նախ, պարոն Աղաբաբյանի ընտրատարածքներն ավելի շատ գյուղերում են, երկրորդ՝ ինքը ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր ինքը պատգամավորին օգներ դառնալ պատգամավոր: Մի բան, որի մեջ ոչ մի ճշմարտություն չկա, ի՞նչը մեկնաբանենք»:
Հարցին, թե պարոն Աղաբաբյանը պատրաստվո՞ւմ է պատասխանել Վարդան Ղուկասյանին, Թամար Սարգսյանն ասաց, որ պարոն Աղաբաբյանն իր ասելիքը հարցազրույցներում ասել է. «Պարոն Աղաբաբյանը դա ասել է ոչ թե մի քանի օր առաջ, այլ ընտրությունների ժամանակ էլ, ընտրություններից հետո էլ: Երբեմն շեշտում են, որ իբր Վարդանիկը հիմա ձիու վրա չի, դրա համա՞ր բան ասեց: Նա դա ասել է, երբ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ էլ էր, ՀՀԿ տարածքայինի ղեկավարն էլ էր: Նոր ինչ-որ բան չի ասել, նա դժգոհությունը արտահայտել է ընտրություններից հետո և նույն դժգոհությունը կրկնել է հիմա էլ: Նա ասել է, որ երկրաշարժիչ տուժած տարածքում մարդիկ մինչև հիմա պետքարան չունեն: Քաղաքապետը պետք է այդ ամեն ինչն իր ձեռքում վերցներ, մարդկանց ապահովեր կացարաններով: Եթե չի կարողանում, ուրեմն նա որպես քաղաքապետ չպետք է աշխատի: Իսկ պարոն Ղուկասյանը չգիտես, թե ինչ դաշտ է մտել, ինչ դաշտում է ինքն այդ նամակը տեսնում՝ անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում «այ բուֆետչիկ», իսկ ի՞նքն ով է եղել: Իր մեջ կա խնդիր, որը ես չեմ ուզում մեկնաբանել, ոչ էլ կարծում եմ՝ պարոն Աղաբաբյանը կմեկնաբանի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը