Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով 

Ինչո՞ւ են «սորոսականները» թիրախավորել Արթուր Վանեցյանին

Վերլուծական
Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության «սորոսական» հատվածը սկսել է բացահայտ թիրախավորել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և նրա կողմից ղեկավարած կառույցը։ Ակնառու է, որ քարոզչա-քաղաքական և ֆինանսական մի շարք խմբեր օգտագործում են առիթը թե՛ իշխանությանն ընդհանրապես, թե՛ ԱԱԾ-ին մասնավորապես հարվածելու համար: Վանեցյանի դեմ գրոհի առաջին ալիքը եղավ հայտնի ձայնագրությունների հրապարակումից անմիջապես հետո, երկրորդ ալիքը համընկավ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցելու հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք սորոսականների «գրոհի» երրորդ փուլ, որն արտահայտվում է հրապարակումների շարքով, որով «սորոսականները» փորձում են Վանեցյանի մասին հասարակության շրջանում բացասական ֆոն ապահովել։ Դրան զուգահեռ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պնդելով, որ ԱԱԾ-ում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։  Բացի այդ, Իոաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Վանեցյանի «մութ պատմությունների մասին» շատ բան գիտի և որ չի պատրաստվում լռել:
 
Հրապարակումներին զուգահեռ տեղեկություն տարածվեց, որ ՔՊ սորոսական թևը Փաշինյանի առջև շատ կոշտ կերպով դրել է Վանեցյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Ըստ երևույթին, այս հարցում ևս սորոսականները լուրջ հաջողություն արձանագրել չեն կարողացել, քանի որ ԱԱԾ պետը շարունակում է պաշտոնավարել և կատարել իր պարտականությունները: Այս փուլում ձախողվելուց հետո սորոսականների արշավի «էստաֆետը» Իոանիսյանից փոխանցվեց Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, ով ևս հայտնի է Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ ունեցած սերտ կապերով: Բարսեղյանը հեռակա երկխոսություն էր սկսել Վանեցյանի հետ՝ ԱԱԾ-ին մեղադրելով ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը լինելու մեջ: Սա, ի դեպ, Բարսեղյանի առաջին «հարձակումը» չէր: Բարսեղյանը առաջինն էր, ով արձագանքեց մամուլում տարածվող տեղեկությանը, թե Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնը պատրաստվում է վստահել հենց Վանեցյանին: Բարսեղյանը հայտարարեց, որ «բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը»:
 
Ի վերջո, ինչո՞ւ է ԱԱԾ պետը դարձել սորոսականների «աչքի փուշը»: Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետ նշանակվեց դրսից, ոչ հեղափոխականների միջից, և պետականությանը նվիրված անձ է: Բացի այդ, ինչպես ցույց տվեց կյանքը, բավականին աչալուրջ է պետության բյուջեի նկատմամբ և կարողանում է տեղում կանխել «հեղափոխականների» ախորժակի ժայթքումները: Ընդ որում, բոլոր հարձակումները պայմանավորված են ԱԱԾ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունները իրականացնելու ընթացքում բացահայտված հնչեղ դեպքերի հետ, որոնք այս կամ այլ կերպ առնչվում են հենց «սորոսականների» շահերի հետ:
 
Մյուս կողմից. բոլորովին չի բացառվում, որ այստեղ գործ ունենք այլ՝ չափազանց խորքային խաղի հետ՝ նաև արտաքին շերտեր ընդգրկող: ԱԱԾ-ն «բարեփոխված» (պարզ չէ, թե ինչ նկատի ունի սորոսական թևը «բարեփոխում» եզրի տակ) տեսնելու այս թևի ցանկությունը կարող է պայմանավորված լինել առավելապես Հայաստանի անվտանգային համակարգն Արևմուտքի տիրույթ տեղափոխելու ինչ-որ ուժերի ցանկությամբ՝ կտրելու այն ռուսական անվտանգային համակարգից: Գաղտնիք չէ, որ կոնկրետ ՀՀ Ազգային անվտանության ծառայությունը ամենասերտ համագործակցության մեջ է գնվում ռուսական հատուկ ծառայությունների հետ, ինչը, թերևս, պատմականորեն ձևավորված ավանդույթների արդյունք է, որը, խոստովանենք, իրեն արդարացրել է: Մինչդեռ որոշ սորոսականներ, ովքեր, իրենց համոզմամբ, կարևոր ներդրում են ունեցել հեղափոխության գործում, այժմ փորձում են ստանալ դրանից առավելագույնը՝ նույն Իոանիսյանի և Բարսեղյանի շուրթերով հնչեցնելով հայտարարություններ, որոնց քողարկված թիրախը հենց վերոհիշյալ խնդրի իրագործումն է: Նշենք, որ ԱԱԾ պետին մինչ օրս հաջողվել է չներքաշվել այդ խաղի մեջ, ԱԱԾ-ն սորոսականների մեղադրանքներին պատասխանում է հազվադեպ, իսկ ինքը՝ Վանեցյանը, ընդամենը մեկ անգամ է խոսել իր դեմ տարվող արշավի մասին՝ հստակ ընդգծելով, որ նման արշավը ձեռնտու է մարդկանց այն խմբին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում որպեսզի Հայաստանը ունենա ուժեղ ԱԱԾ:
 
Ինչ վերաբերվում է սորոսականների՝ հեղափոխության գործում ունեցած ներդրումին, դժվար է ասել, թե որն է այն: Գուցե համասեռամոլության քարոզը, գուցե Ստամբուլյան կոնվենցիան, որը նրանք ջանում են առաջ տանել՝ աչք փակելով հանրության լայն շերտերի բացասական դիրքորոշման վրա, գուցե դրսի ուժերի շահերը սպասարկելն ու դրսի պատվերներ կատարելն է: Մի բան ակնհայտ է, որ այս թևը որևէ այլ գործով դեռևս աչքի չի ընկել, հետևաբար անգամ բարոյական իրավունք չունի թիրախավորելու պետականության գլխավոր հենասյուներից մեկը հանդիսացող կառույցը և նրա ղեկավարին, հատկապես երբ թիրախավորումը արվում է ինչ-ինչ շահերի սպասարկման համատեքստում…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին
Ամենադիտված