Դիարբեքիրի բանտում թունել է հայտնաբերվել
Թուրքիա
Դիարբեքիրի քրեական հանցագործների բանտում հայտնաբերվել է 187 մետր երկարությամբ թունել, հայտնում է թուրքական Sondakika.com կայքը:
Բանտի աշխատակիցներն անմիջապես հաշվառում են կատարել, որից հետո պարզվել է, որ բոլոր կալանավորները տեղում են և բանտից ոչ ոք չի փախել: Ոստիկանությունը հետաքննությունն է սկսել՝ պարզելու, թե ովքեր են փորել թունելը:
1996 թվականին Դիարբեքիրի այս նույն բանտում կրկին թունել էր հայտնաբերվել, որը, ըստ թուրքական կողմի պնդման, փորել էին քրդական բանվորական կուսակցության բանտում գտնվող անդամները: Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ հենց այդ բանտում է այժմ գտնվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության հայտնի անդամ Շեմդին Սաքըքը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)