«Հրապարակ». «Սերժ Սարգսյանի կենացը՝ մեսիջ Հովիկ Աբրահամյանին»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալու առիթով «Փարվանա» ռեստորանում կազմակերպված խնջույքը ևս մեկ առիթ է հանդիսացել միմյանց մեսիջներ ուղղելու:
Մեր տեղեկություններով, ամենատպավորիչը եղել է Սերժ Սարգսյանի կենացը, որն ուղղված է եղել կուսակցության ուղղուց չշեղվելուն: Նա ասել է, թե կան մարդիկ, որոնք արմունկներով փորձում են իրենց համար ճանապարհ հարթել, բայց դրա փոխարեն մնում են կեսճանապարհին և կորցնում ունեցածը: Խնջույքի մասնակիցները սա ընկալել են որպես Հովիկ Արգամիչին ուղղված մեսիջ: Որոշ ՀՀԿ-ականներ անգամ կասկածի տակ են դրել Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետ դառնալու հավանականությունը: Պարզապես՝ այս փուլում կտրուկ քայլերի չգնալու համար դեռ չեն ուզում հայտարարել այդ մասին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ