Պան Կի Մունը հարգանքի տուրք կմատուցի մուսուլմանների կոտորածի զոհերին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը միջազգային կազմակերպության առաջին ղեկավարն է, ով ժամանել է Սրեբրենիցա քաղաք՝ հարգանքի տուրք մատուցելու մուսուլմանների զանգվածային կոտորածի զոհերին, ովքեր 1995 թ-ին սպանվել են սերբական զորքերի կողմից։
Նա սպիտակ ծաղիկներ է դրել զոհվածների հուշակոթողին։
Երկրի խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ Պան Կի Մունը խոստովանել է, որ ՄԱԿ-ը ժամանակին չի գործադրել բավականաչափ ջանքեր տեղի ունեցած ողբերգությունը կանխարգելելու համար։ Նա նաև կոչ է արել Բոսնիայի առաջնորդներին կառուցել այնպիսի հասարակություն, որը հիմնված կլինի փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ