«Հրապարակ». ԲՀԿ-ականների նկատմամբ որսը քաղաքական հակամարտության կոնտեքստում է
Հայկական Մամուլ
Նախընտրական թեժ պայքարի ֆոնին ԲՀԿ–ի նկատմամբ ենթադրվող ճնշումներին անդրադարձել է նաև «Հրապարակ» օրաթերթը. «Շաբաթ օրը մենք գրել էինք, որ ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին և նրա ընկեր Ասոյին՝ Ասատուր Առուսատմյանին:
Երեկ տեղեկացանք, որ նրանց նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել: Հարուցվել է քրեական գործ Քրօր. 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»: Հիշեցնենք, որ Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: ԲՀԿ-ականների նկատմամբ այս որսը քաղաքական հակամարտության կոնտեքստում է»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել