Հացադուլավոր ոստիկանը հեռացել է
Հասարակություն
Այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առաջ հացադուլ էր հայտարարել Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն, ով արդեն դադարեցրել է հացադուլը, և հեռացել դեպքի վայրից։
Հացադուլավորը 5 անչափահաս երեխա ունի, որոնք առողջական խնդիրներ ունեն, նախագահականում եւ Ոստիկանությունում խոստացել են լուծել իր հավելավճարների եւ աշխատավարձի հարցը եւ դստեր բուժօգնության հարցը, բայց բազմաթիվ դիմումներից հետո միայն լուծվել է հաշմանդամ երեխաների բուժօգնության հարցը:
Ոստիկանը նշել է, որ աղջկա առողջական խնդիրների լուծման համար նախագահականից աջակցել են և հիմա սպասում են 10-ամյա հաշմանդամ աղջկա վիրահատությանը, որը կիրականացվի բուժում ստանալուց հետո: Սակայն աշխատանքի և հավելավճարների խնդիրն, ըստ նրա, ոչ մի կերպ չեն ցանկանում լուծել: Ալումյանի խոսքով՝ ինքն այդպես էլ չի կարողանում հետ ստանալ՝ ոստիկանությունում արտաժամյա աշխատած իր հասանելիք 2,5 մլն դրամը, իսկ 1,9 մլն-ն արդեն ստացել է:
Հիշեցնենք, որ վերջինս hունիսի 7-ին նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ էր կատարել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը