ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Նոր Հայաստանի ամենաաղմկոտ քրեական գործերը. ով և ինչպես խուսափեց պատասխանատվությունից

Վերլուծական
Նոր Հայաստանում աղմկոտ քրեական գործերի պակաս չի զգացվում: Եվ այսպես, 2018-ի հուլիսի 3-ին 2008թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանը մեղադրվում էր երկրում զինված ուժերին ցուցարարների դեմ դուրս բերելու համար։ ՀՔԾ–ն հայտնում էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որոշում է ընդունվել նրան կալանավորելու մասին։ Հուլիսի 27-ի գիշերը դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը։ (Հարուցված քրգործ՝ 300.1 հոդվածի 1-ին մաս՝ Սահմանադրական կարգի տապալում (պատժվում է 10-15 տարի ժամկետով): Նույն գործով հուլիսի 27-ին մեղադրվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008թ․ եղել է Երևանի կայազորի պետը։ Հուլիսի 27-ին դատարանը որոշեց Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել կալանավորումը, որի դիմաց նշանակվեց 5 մլն դրամ գրավ։ Այն վճարելուց հետո Խաչատուրովը ազատ արձակվեց։ Մարտի 1-ի քրգործի շրջանակում օգոստոսի 4-ին մեղադրանք է առաջադրվել նաև այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։ Օգոստոսի10-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին՝ ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Ռազմամթերքը հայտնաբերվել էր հենց մարտի 1-ի դեպքերի քրեական գործի շրջանակներում արված քննության ժամանակ։ 2018-ի հուլիսին որոշում էր կայացվել կալանավորել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, սակայն վերջինիս փաստաբանը բողոքել էր Վերաքննիչ դատարան, որից հետո որոշվել էր նրան ազատ արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարվեց հուլիսի 24-ին, և Ղազարյանը ազատ արձակվեց։ Դրանով այս պատմությունը չավարտվեց, Ղազարյանին ևս մեկ անգամ ձերբակալեցին և ևս մեկ անգամ ազատ արձակեցին 50 միլիոն դրամ գրավի դիմաց:
 
Պետք է նշել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ քիչ թե շատ առնչվող բոլոր գործերն էլ մեծ աղմուկ բարձրացրին, բայց նրա եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին բերման ենթարկելն իսկական սկանդալի վերածվեց։ Թեև դա երկար չտևեց։ Պարզվեց, որ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է։ 11 տարվա վաղեմություն ունեցող գործի շրջանակում ձերբակալվեց նաև Սաշիկի որդին` Հայկ Սարգսյանը (սպանության փորձ): Քրեական հետապնդումից չխուսափեցին նաև նախագահի երկրորդ եղբայրը` Լևոն Սարգսյանն ու նրա դուստրը։ Քրեական գործ հարուցվեց «կանխամտածված սնանկացում» և «հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից խուսափելու» հոդվածներով։ ԱԺ արտահերթ ընտրության նախաշեմին Չեխիայի մայրաքաղաքում Ինտերպոլի աջակցությամբ հայտնաբերվեց Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանի որդին: Վերջինիս արտահանձման ուղղությամբ քայլեր են կատարվում, սակայն, ինչպես երևում է, ապարդյուն: Պատկան մարմինները դժվարանում են հայրենիք վերադարձնել նաև «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների՝ ապաստարան է խնդրել ՌԴ-ում, և 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ով մեղադրվում է Մարտի 1-ի գործով: Վերադարձը չի ստացվում, քանի որ ռուսական կողմը պատճառաբանում է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին համարում են Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկը, կալանավորվեց նախորդ տարվա հոկտեմբերին։ Քննչական կոմիտեն Մայրապետյանին կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք ներկայացրեց։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: ՀՔԾ-ն վերադարձրել էր Մայրապետյանի անձնագիրը, սակայն առանց նախաքննական մարմնի թույլտվության նա չէր կարող դուրս գալ երկրից: ՀՔԾ-ից այդ ժամանակ հայտնեցին, որ թույլատրել են Հայաստանից դուրս գալ՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով երկու օր առաջ հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացություն:
 
Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել են «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը: Իհարկե, բոլորն էլ հիշում են, որ մինչ վարչապետ ընտրվելը՝ Փաշինյանը բազմաթիվ անգամներ է կապել այս ընկերության անունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ: Այսօր Սարգսյանը վայելում է ազատությունը, փոխարենը կալանավորվում են «մանրերը»: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը ստո՞ւմ էր, թե Սաշիկ Սարգսյանի հետ առկա են որոշակի ստվերային համաձայնություններ: Կարելի՞ է հարուցել աղմկոտ քրեական գործեր, հաղորդագրություններ տարածել՝ լուրջ մեղադրանքներով, ապա ծածուկ փակել դրանք՝ չկարողանալով ապացուցել մեղադրանքները, գրավ կիրառել և կալանավորվածներին ազատ արձակել կամ ձգել քննությունները, մինչև մարդիկ մոռանան և դադարեն հետաքրքրվել դրանց ճակատագրով։ Ստացվում է, որ այո, կարելի է, իսկ հանրությանը, չգիտես ինչու, չի հուզում այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ 30 տարվա թալանի համար պատասխանատու են միայն Մանվել Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանը:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված