Չինաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 77 մարդ է զոհվել
Աշխարհ
Չինաստանի մայրաքաղաքում վերջին 60 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ անձրևի հետևանքով ավելի քան 77 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Չինաստանի կառավարությունը,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Վերջին տվյալներով՝ հեղեղը 1,9 միլիոն մարդու կյանք է խախտել, իսկ Չինաստանի տնտեսությանը հասցված կորստի չափը կազմել է 10 միլիարդ Յուան (1,6 միլիարդ դոլար)։ Իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 56 հազար մարդու տարհանել քաղաքի շրջաններից։ Հեղեղի հետևանքով պեկինյան ճանապարհներին իսկական քաոս է տիրում, դադարացվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, վնասվել են բազմաթիվ տներ։
Քաղաքային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել ավելի քան 500 չվերթ, իսկ անցակետերում 80 հազար ուղևոր է մնացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ