«Ժողովուրդ». ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը գնացել էր Վանաձոր՝ ցուցումներ տալու
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում էր գտնվում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Թե ինչ նպատակով, մեզ երեկ չհաջողվեց պարզել, սակայն ենթադրվում է, որ այցը եղել է դատավորներին ինչ-ինչ ցուցումներ տալու համար: «Օրինաչափ է, որ ինչքան շատ է խոսվում դատական համակարգի անկախության անհրաժեշտության մասին, այնքան շատ են լինում բուրգի վերեւից իջնող հրահանգները»,- գրել է թերթը եւ հավելել, որ ի տարբերություն կառավարության` Վճռաբեկ դատարանն արտագնա նիստեր անելու ո՛չ իրավասություն, ո՛չ էլ պրակտիկա չունի: Ի դեպ, շաբաթ օրը Մկրտումյանը բավականին մեծ շուքով նշել է իր ծննդյան տարեդարձը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ