«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները հայտնի կդառնան օգոստոսի 17-ին
Հայաստան
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն օգոստոսի 17-ին կհրապարակի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ համաժողովին կմասնակցի գերմանական «Սիմենս» ընկերության կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին և հեղինակավոր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարությանբարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր