Վաղը Գյումրիում կկայանա 80 բնակարանների բաշխման վիճակահանությունը
Հասարակություն
Հուլիսի 27-ին ժամը 11.00-ին Գյումրիի թիվ 21 դպրոցում կկայանա նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված մոտ 80 հատ բնակարանների բաշխման վիճակահանությունը: Վիճակահանությունից հետո կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն:
Այնուհետեւ, քաղաքաշինական տեսչության Գյումրիի տարածքային գրասենյակում կկայանա բաշխման հանձնաժողովի հերթական նիստը:
Օրվա ընթացքում, քաղաքաշինության նախարար Ս. Թադեւոսյանը շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով կայցելի «Մուշ-2» եւ «Անի» թաղամասեր: Այս մասին տեղեկացնում է shirakcentre.org կայքը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը