Դրագիի ելույթից հետո նկատվել է նավթի գների աճ
Աշխարհ
Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագիի՝ եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու խոստումից հետո շուկայում նկատվել են նավթի գների աճ:
Մասնավորապես, Brent նավթատեսակի գինը թանկացել է $ 0.89-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև $ 105.27, իսկ WTI նավթատեսակը՝ $ 0.72-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև $ 89.69-ի:
ԵԿԲ-ի նախագահի վերոնշյալ խոստումից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ սկսել է նվազման միտումներ ցույց տալ:
Petromatix ամսագրի վերլուծաբան Օլիվյե Ջակոբի կարծիքով, նավթի գների տատանումը, ամերիկյան նոր կարգավորիչ մեթոդների կիրառման դեպքում, շարունակական միտում կունենա:
Նավթային ընկերությունների եռամսյակային ցածր ցուցանիշները վկայում են նավթամթերքի օգտագործման ծավալների նվազման մասին: Մասնավորապես, Royal Dutch Shell և Statoil ընկերությունների եռամսյակային արդյունքները կանխատեսվածից ցածր են եղել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ