«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը իր համայնքից հազար հոգու տանելու է Սևան
Հայկական Մամուլ
Մինչ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է իր «զորավոր համայնքին» տանել Քոբուլեթի, թերթին տեղեկություններ են հասել, որ իր հազար հոգուն նա իրականում տանելու է Սևան, որպեսզի «փողը Հայաստանից դուրս չգա» և ՏՄՊՊՀ-ն էլ քաղցր աչքով նայի իրեն: Սակայն հայոց իսթեբլիշմենթն այս ամառ «ճանապարհային նոր քարտեզ» է գծել, և, ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախընտրում էր Բուլղարիան ու Դուբայը, այս տարի բոլոր ճանապարհները տանում են դեպի Իսպանիա, կրուիզներով և առանց:
Այս պահին Իսպանիայում է հայոց քաղաքական ակտիվի մեծ մասը, մնացածներն էլ մինչև շաբաթվա վերջ կմիանան նրանց: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչև հուլիսի 31-ը գործուղման է, գտնվելու է Լոնդոնում, իսկ դրանից հետո, մինչև օգոստոսի 17-ն արձակուրդում է լինելու: Ռելաքսի մեջ հայտնված բարձրաստիճան չինովնիկները փորձում են մինչ նրա վերադարձը Իսպանիայում հանգստացնել իրենց բազմաչարչար նյարդերը, չնայած Իսպանիայում «մոլեգնող տերտերին»` տնտեսական ճգնաժամին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին