«Առավոտ». ՕԵԿ-ը սատարելու է Վարդան Ղուկասյանին
Հայկական Մամուլ
«Առավոտ»–ի ունեցած տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունում ներքին պայմանավորվածություն-հանձնարարական կա՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածությունը սատարելու մասին:
Վարդան Ղուկասյանին սատարելու և ընդդեմ Սամվել Բալասանյանի «աշխատելու» պատճառներ ՕԵԿ-ն ունի, նախորդ ՏԻՄ ընտրություններում 2-3 անգամ ՕԵԿ-ն արդեն սատարել է Վարդան Ղուկասյանին, նույնիսկ, երբ նա անկուսակցական Էր: Եթե նկատի առնենք նաև այն իրողությունը, որ Սամվել Բալասանյանի ճակատին գրված ՕԵԿ-ը ջնջվեց ու դարձավ ԲՀԿ, հիմա առավել ևս ՕԵԿ-ի վարքագիծը հասկանալի է:
Այս առիթով թերթի հետ զրույցում ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Մարգարյանն ասել է. «Եթե ուսումնասիրեք մեր անցած ուղին, տեղական ինքնակառավարման վերջին մի քանի ընտրություններում մենք պաշտպանել ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Ավելին՝ մենք մեր Գյումրու թիմով միշտ սերտ համագործակցել ենք քաղաքապետի հետ և տարբեր ոյորտներում բազմաթիվ խնդիրներ ենք լուծել այդ համագործակցության շնորհիվ: Ես վստահ եմ, որ պատգամավոր-տեղական ինքնակառավարման մարմին սերտ համագործակցություն պետք է լինի, որի արդյունքում շահում են բնակիչները: Այնպես որ՝ ուրիշ բանի հետ մի կապեք: Այո, եթե Վարդան Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը, ՕԵԿ-ի Գյումրու թիմը հերթական անգամ կպաշտոյանի նրա թեկնածությունը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին