Սուրեն Առուստամյանը շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում
Հասարակություն
Յուրմալայում տեղի ունեցող «Նոր ալիք» մրցույթում երեկ երկրորդ մրցութային օրն էր։ Այս օրը մասնակիցները կատարում են իրենց երկրներում հիթային համարվող երգ։ Իրենց կատարումներով բոլորին հիացրին հատկապես Իտալիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները՝ երկու օրվա արդյունքում վաստակելով համապատասխանաբար 193 և 192 միավոր։
Իտալացի Կոստամցո Դել Պինտոն կատարեց բոլորին հայտնի «L'italiano vero» հիթը, իսկ ուկրաինացի Մարիա Յարեմչուկը՝ ուկրաինական «Тече вода» երգը։ Երրորդ տեղում հայտնվեց Լատվիան ներկայացնող «Framest» խումբը։
Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը կատարեց Հայաստանում մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած և Անդրեին բազմաթիվ աղջիկների կուռքը դարձրած «Իմ սերը քեզ» երգը, որի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։
Սուրենը ժյուրիից ստացավ 88 միավոր՝ երկու օրվա արդյունքում ունենալով 180 միավոր։ Մեր ներկայացուցիչը շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը