Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ներքաղաքական լարվածությունը Ղրղզստանում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Արտաքին Քաղաքական

 Օրեր առաջ Բիշքեկի դատարանը մինչև հոկտեմբերի 26-ը (օգոստոսի 8-ի որոշմամբ՝ Աթամբաևը հետաքննական մեկուսարանում գտնվելու էր մինչև օգոստոսի 26-ը) երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը։ Ավելին, դատարանն օրինական է ճանաչել Աթամբաևին կալանքի տակ պահելու որոշումը՝ մերժելով նախկին նախագահի փաստաբանի միջնորդությունը։

Աթամբաևը մեղադրվում է մի շարք ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների մեջ։ Դեռ հունիսի 25-ին երկրի Գլխավոր դատախազությունը հայտնաբերել էր առանձնակի ծանր հանցագործության հատկանիշներ խորհրդարանի ներկայացրած 6 մեղադրանքից 5-ի վերաբերյալ, որոնց թվում էին «Կոյ-Տաշ գյուղում ապօրինի կերպով հողատարածքի սեփականաշնորհումը, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի կերպով ազատ արձակումը, ապօրինի հարստացումը,  Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում կոռուպցիոն գործարքների իրականացումը, Բիշքեկի ՋԷԿ-ին ածխի ապօրինի մատակարարման հնարավոր մասնակցությունը»։ Դատախազության եզրակացության հիմքով էլ խորհրդարանը հունիսի 27-ին 103 կողմ, 6 դեմ ձայներով Աթամբաևին զրկել էր անձեռնմխելիությունից, ինչից հետո Աթամբաևին կանչել էին հարցաքննության, սակայն մի քանի անգամ մերժել էր ներկայանալ երկրի Գլխավոր քննչական վարչություն՝ իր դեմ հնչեցվող մեղադրանքները անվանելով «աբսուրդ»։ Այժմ այդ մեղադրանքներին ավելացել են նորերը։ Մասնավորապես, Աթամբաևին մեղադրել են «հանցավոր ճանապարհով ձեռք բերած եկամուտի օրինականացման» մեջ՝ կալանքի տակ վերցնելով նախագահի և նրա ամենամերձավոր բարեկամների ունեցվածքը, շարժական և անշարժ գույքի մոտ 120 միավոր։ Եվ վերջապես, Ղրղըզստանի նախկին նախագահը մեղադրվում է նաև սպանության մեջ։ Այս մեղադրանքի հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ օգոստոսի 7-8-ը Կոյ-Տաշում Աթամբաևի ձերբակալման գործողությունների ժամանակ սպանված հատուկջոկատայինը վիրավորվել է Աթամբաևի տանը հայտնաբերված դիպուկահար հրացանից:

Ղրղզստանի այս իրադարձություններին տարբեր շրջանակներ տալիս են քաղաքական երանգ՝ որոշ դեպքերում Աթամբաևի ձերբակալությունը պայմանավորելով գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ իր ունեցած անձնական հարաբերություններով։ Իրականում Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները բավական հետաքրքիր են նրանով, որ ներքաղաքական հակասություններն առաջացել են հենց իշխող քաղաքական ուժի ներսում։ Նախ, Աթամբաևը Ղրղզստանի առաջին նախագահն էր, որ 2017թ. ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ իր աջակցությունը հայտնելով նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Ժեենբեկովին, որն, ըստ Աթամբաևի, իր ամենամտերիմ ընկերն էր: Ըստ էության, իշխանությունից հեռանալով՝ Աթամբաևը ցանկացել է նախագահի պաշտոնը թողնել իր թիմակցին, առավել վստահելի գործընկերոջ։ Ղրղզական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարվա մարտից Աթամբաևի և Ժեենբեկովի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկման են դատապարտվել նախկին նախագահի տասնյակ թիմակիցներ ու մերձավորներ։ Նախկին նախագահը սկսել է քննադատել գործող իշխանություններին՝ նշելով, որ չի ճանաչում վերջինիս լեգիտիմությունը։ Իսկ ավելի ուշ տարբեր մեղադրանքների հիման վրա սկսվել է նաև Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Փաստորեն, ժամանակի ընթացքում Ժեենբեկովը սկսել է գործել ավելի ազատ և անկաշկանդ։

Մյուս կողմից Աթամբաևը, լինելով խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (ՂՍԴԿ) ղեկավարը, փաստորեն, անձեռնմխելիությունից զրկելու գործընթացում չի ստացել խորհրդարանական խմբակցության աջակցությունը։ ՂՍԴԿ-ն խորհրդարանում ամենաշատ մանդատներ ունեցող կուսակցությունն է (38) և հանդիսանում է իշխող կոալիցիայի անդամ։ Այդ կուսակցությունից է ժամանակին նախագահի պաշտոնում առաջադրվել նաև Ժեենբեկովը։ Ներկայումս ՂՍԴԿ-ում կարելի է առանձնացնել երեք խմբավորում՝ Աթամբաևը և իր մերձակա շրջապատը, խորհրդարանական խմբակցությունը և այսպես կոչված «ՂՍԴԿ-ն առանց Աթամբաևի» շարժումը։ Վերջին երկուսը դեմ են դուրս եկել Աթամբաևին և անգամ ցանկանում են հեռացնել նրան կուսակցությունից։

Հատկանշական է նաև Ղրղզստանի ներքաղաքական իրադարձությունների արտաքին ասպեկտը։ Մասնավորապես, երկրի ներսում չստանալով բավարար աջակցություն՝ Աթամբաևը փորձեց այն ստանալ Մոսկվայից։ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Կրեմլն արտահայտել է իր մոտեցումը Ղրղըզստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես, նշելով, որ «Ղրղզստանինքաղաքական կայունություն է հարկավոր, և հանրապետության բնակիչները պետք է միավորվեն գործող նախագահ ՍոորոնբայԺեենբեկովի շուրջ»: Սա հստակ մեսիջ էր բոլոր կողմերին, որից հետո, թվում էր կրքերը կհանդարտվեն, և երկրի քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներ կլինեն՝ 2020թ. սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Կարելի էր ակնկալել, որ Աթամբաևն իր աջակիցների հետ կդիրքավորվի որպես ընդդիմություն՝ փորձելով հնարավորինս շատ մանդատներ ստանալ խորհրդարանում։

Սակայն իրավիճակը չհանդարտվեց, իսկ Աթամբաևը կալանավորվեց։ Բնականաբար, դա չի կարող ազդեցություն չունենալ սպասվող ընտրությունների վրա։ Ներկայումս Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Կուսակցությունը տրոհված է, որի հիմնական կորիզը շարունակում է մնալ խորհրդարանական խմբակցությունը։ Այսպիսով, մինչև 2020թ. խորհրդարանական ընտրությունները, ՂՍԴԿ-ի ներսում տարբեր դիրքորոշումներ ունեցող ուժերը պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ ընտրությունների մասնակցության, ինչպես նաև ՂՍԴԿ «պիտակի» պահպանման հարցում։ Ընտրական գործընթացներում կարևոր է լինելու նաև մյուս քաղաքական ուժերի, ինչպես, օրինակ, ներկայումս կոալիցիայի մեջ գտնվող «Ղրղըզստան» կուսակցության և Սոցիալիստական կուսակցության դիրքավորումը։ Հավանական է նաև ընդդիմադիրների որոշակի ակտիվացում իշխող ուժի ներսում առկա խնդիրների ֆոնին («Հանրապետություն-հայրենիք», «Բիր-բոլ» լիբերալ կուսակցություն և այլն)։ Այսպիսով, 2020թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Ղրղըզստանի քաղաքական կյանքում կարելի է նոր հետաքրքիր զարգացումներ սպասել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված