Ազիզ Թամոյանը իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անելու. «Սինջար»
Հասարակություն
«Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Մեզ համար արդեն զարմանալի չէ Ազիզ Թամոյանի հայտարարությունների աբսուրդ լինելը, սակայն վերջին շրջանում այդ հայտարարությունները միայն ու միայն ծիծաղելի դրության մեջ են դնում եզդի համայնքին:
Կարծում ենք կարիքը չկա հիշեցնելու այդ հայտարարությունները՝ կապված ընտրությունների, ոչխարների և եզդիների հետ: Վերջին հայտարարությունը, որը վերաբերվում էր Ընտանեկան օրեսգրքում փոփոխություններ մտցնելուն ուղղակի վիրավորական է ցանկացած գիտակից եզդու համար: Ինչ է նշանակում «18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար»:
Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ով է տվել նրան այն իրավունքը:Որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն մեր ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը և ոչ ոք այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել:
Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը