ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ճոխ և անպտուղ. Նոր Հայաստանի պաշտոնյաների վոյաժները

Վերլուծական
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետի մակարդակով շատ է խոսվում յուրաքանչյուր լուման նպատակային ծախսելու անհրաժեշտության մասին: Այսպիսով, Փաշինյանի թիմը ամեն կերպ ջանում էր ցույց տալ, որ իրենք «լափելու» համար չեն եկել և հարկատուների վճարած գումարները խնայելը այս կառավարության համար առաջնահերթությունների շարքին է դասվում: Այդպե՞ս է արդյոք դա: Դիտելով վերջին շրջանում մեր պաշտոնյաների տարատեսական գործուղումները և մոտավոր պատկերացնելով, թե որքան գումար է ծախսվել վերջինների վրա՝ կարելի է եզրակացնել, որ այս թիմը, ինչպես և նախկինները, չգիտի կամ էլ մոռացել է խնայողություն բառը:
 
Օրինակ, վերջրես 7-8 կիսադատարկ ավտոբուս է մեկնել Արցախ՝ տեղափոխելով Համահայկական խաղերի մասնակիցներին: Եվ որքան էլ զարմանալի չէ, երեկ փողոցներում ակցիաներ անող մեր մարզպետներն այնքան են հղփացել այս ընթացքում, որ այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում։ Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ։ Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց ե՛ւ գումար, ե՛ւ բենզին ստանալով: Մասնավորապես, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը և մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով։
 
Հուլիսի 10-ին լրացել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին: Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյանը շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի: Հարկատուները, իհարկե, այսչափ չէին սրտնեղի, եթե Ռևազյանի վոյաժները ունենային գեթ մեկ գործնական արդյունք: Սակայն պետք է արձանագրել, որ չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծվել հայկական ավիափոխադրող:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ, օրինակ, հուլիսի 17-ից 19-ը եղել է Իրանում, մասնակցել է Մասնակցություն Էլեկտրոնիկայի, համակարգիչների և էլեկտրոնային առևտրի թեմայով իրանական 25-րդ միջազգային ցուցահանդեսին: Գործուղման հաշվետվությունից պարզ է դառնում, որ նախարարը մեկնել էր իրանական կողմին ներկայացնելու նորաստեղծ նախարարության տեսլականը. մնում է հուսալ, որ իրանական կողմի համար այդ ծանոթությունը հետաքրքրաշարժ է եղել:
 
Ծովինար Գասպարյանը, ով զբաղեցնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոստային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը, հուլիսի 8-ից 11-ը Մինսկում էր, մասնակցում էր հույժ կարևոր, անգամ ռազմավարական մի միջոցառման՝ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների համար համաշխարհային փոստային միության տարածաշրջանային ռազմավարական համաժողովին: Համաձայնեք, նման կարևորության միջոցառումներին չմասնակցելը աններելի մեղք է…
 
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը այդ օրերին նույնպես Մինսկում էր և բելոռուսական կողմի հետ քննարկում էր ավիացիայի բնագավառում համագործակցության հարցերը: Ինչպես երևում է, Տաթևիկ Ռևազյանի տիտանական ջանքերը բավարար չեն ոլորտում խնդիրները գլուխ բերելու համար, և Պապիկյանը ստիպված է եղել թողնել իր բուն պարտականությունները և նույնպես լծվել այս նվիրական գործին:
 
Սոցապ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հուլիսի 1-ից 5-ը գտնվում էր ՌԴ-ում: Այն որ սոցապ նախարարությունում շատերն են մոռացել ինչի համար ենք հավաքվել՝ ակնհայտ է շուտվանից, սակայն, որ նախարարի տեղակալին ավելի շատ հուզում է Թաթարստանի երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները՝ սա արդեն նորություն է: Իսկ Ուդումյանը 5 օր հենց այդ հարցն էր քննարկում, ձեռի հետ էլ ընթերցում էր ԱՄԿ աշխատանքի ապագայի հարցերով գլոբալ հանձնաժողովի զեկույցը: Իսկ եթե ավելի հստակ ասենք՝ Ուդումյանը 5 օր ՌԴ-ում «թիթեռնիկ էր նկարում» և ավելորդ չի լինի ասել, որ նախարարության աշխատակիցները լավ կանեն մեկ-մեկ էլ սեփական քաղաքացիների զբաղվածության հիմնախնդիրներով տապակվեն, դրանք բնավ պակաս չեն, քան Թաթարստանում…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված