Չափազանց տհաճ իրավիճակ է ստեղծվել Բարաք Օբամայի այցելության ժամանակ
ԱՄՆ
Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցելության ժամանակ չափազանց տհաճ իրավիճակ է ստեղծվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես պարզվել է, դադարել են աշխատել տեղական ոստիկանության ավելի քան 100 աշխատակիցների ռացիաները։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օքլենդի սպայական ոստիկանության ասոցիացիայի նախագահ Բարի Դոնելանը նշել է,- «Մեր աշխատակիցները 30 րոպե չեն կարողացել կապ հաստատել դիսպետչերների, երբեմն էլ՝ միմյանց հետ և դա պատահեց այն պատասխանատու պահին, երբ նախագահը իր նախընտրական քարոզարշավն էր անցկացնում քաղաքային թատրոնի շենքում, որի շրջակայքում հավաքված էին բազմաթիվ ցուցարարներ։ Կապը կտրվեց հենց այն ժամանակ, երբ Օբաման դուրս եկավ շենքից և ակտիվիստները սկսեցին փակել փողոցները»։
Իրավապահ մարմինների ղեկավարությունը կոչ է արել դրությունը չսրել։
Իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ մի քանի ոստիկաններ իրոք խնդիրներ են ունեցել կապի հետ, բայց դա զանգվածային բնույթ չի կրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)