ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է անում Սիրիայի իշխանություններին
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը կոչ է արել Սիրիայի իշխանություններին և ընդդիմադիր ուժերին ապահովել Հալեպի բնակիչների անվտանգությունը, հաղորդում է BBC-ին։
«Քաղաքացիները և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ դպրոցները և բնակելի տները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ժամանակ։
Երկու կողմերն էլ՝ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմադիր ուժերը պետք է տարբերակեն իրարից քաղաքացիական և ռազմական օբյեկտները»,- ընդգծել է Պիլայը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ