Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը 

Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացվել է 1914թ․ դեկտեմբերի 1-ին

Թուրքիա

Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը  «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել է, որպեսզի ոչնչացվի հեռագրատանն առկա կրկնօրինակը։

Նշված որոշումը վերաբերում էր Վանի և Բիթլիսի հայերին: «Թե կենտրոնում և թե շրջաններում անհրաժեշտ է նախապես ձերբակալել հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրա հարձակվել պատրաստվող հայերին, իսկ հարձակվելու դեպքում՝ աքսորել նրանց Բիթլիս և ոչնչացնել», – ասված է փաստաթղթի 4-րդ հոդվածում։

Աքչամի գնահատմամբ՝ սա ըստ էության միայն տղամարդկանց վերաբերող մի յուրատեսակ «կանխարգելիչ միջոցառում» էր, և նշված որոշման մեջ «ոչնչացում» (թուրք․՝ İmha) բառի կիրառությունը չափազանց կարևոր է։

«Մենք այլ աղբյուրներից էլ գիտենք, որ 1914թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրվեց, սակայն իրականում այն կիրառվեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ սպառնալիքը կանխելու նպատակով կիրառվող ոչնչացումը մի շարք ցեղասպանությունների բնորոշ առանձնահատկությունն է», -գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դեմ նացիստների իրականացրած Հոլոքոստի հետ։ Այս դեպքում ևս նախապես վճռված էր կանխել տղամարդկանց ապստամբությունը, բայց, ի վերջո, թիրախում հայտնվեցին նաև կանայք և երեխաները։

Թաներ Աքչամը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական որոշումը միայն այս մեկը չէր, որն, ի դեպ, վերաբերում էր միայն որոշակի վայրերի։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջնական որոշումները կայացվել են 1915թ․ փետրվարի 15-ին և մարտի 3-ին։ Թուրք ցեղասպանագետը հայտնում է, որ այդ որոշումների առկայության մասին վկայել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Բահաեթթին Շաքիրը։

Շաքիրը 1915թ․ մարտի 3-ին իր գործընկերոջը գրած նամակում բառացիորեն ասել է․ «Կուսակցությունը (İttihat ve Terakki Cemiyeti) վճռել է հայրենիքն ազատագրել այդ անիծյալ ցեղից (հայերից), ոչնչացնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին, որպեսզի անգամ մի հայ չմնա, և այս առումով լիազորել է կառավարությանը։ Իսկ սպանելով ոչնչացնելու մեթոդների վերաբերյալ կառավարությունը անհրաժեշտ հրահանգներ կտա նահանգների և բանակի ղեկավարներին»։

Աքչամի վկայությամբ՝ նամակը կրում է հենց Շաքիրի ստորագրությունը, ինչը հեշտությամբ ապացուցելի է։

Ցեղասպանագետը տեղեկացնում է, որ առկա են նաև 1914-1915թթ․ տարբեր նահանգապետների կողմից Ստամբուլ ուղարկված մի շարք հեռագրեր, որոնցում նահանգապետները (օրինակ՝ Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի) բացեիբաց խոսում են հայերին ոչնչացնելու անհրաժեշտության մասին, անգամ այդ նպատակով ճնշում են գործադրում Ստամբուլի վրա։

Բոլոր այս փաստաթղթերն ու վկայությունները չեզոքացնում են Թուրքիայի պաշտոնական թեզի մեջ շեշտվող այն պնդումը, թե հայերի ոչնչացման վերաբերյալ ուղղակի և նպատակադրված որոշում երբևէ չի եղել և հայերի դեմ գործողությունները իբր նախապես ծրագրված չեն եղել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը
Ամենադիտված