Ջամմու և Քաշմիրում զոհվել է 16 ուխտագնացներ
Աշխարհ
Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմու և Քաշմիր նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 16 մարդ է զոհվել։ Բեռնատար մեքենան, որի մեջ եղել են ուխտագնացներ, լեռնային ճանապարհով սլանալու ժամանակ ընկել է ձորը, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, ուխտագնացները վերադարձել են Ամարնաթ քարանձավից, որը համարվում է ամենահայտնի բուդդայական սրբավայրը։
Ավելի վաղ այս նույն վայրում նմանատիպ հանգամանքներում ևս 15 ուխտագնաց էր զոհվել։
Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ այցելում են այս նահանգի քարանաձավները, որոնց մեջ, համաձայն լեգենդի, գտնվում են սառցե որմնաքարեր, որոնք մարմնավորում են Շիվա աստծուն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ