Վերանորոգվում է Ապարանի ջրատարը
Հասարակություն
Ընդամենը մոտ չորս ամիս առաջ «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարի վրա, Կարմիր խաչի հիվանդանոցի հարևանությամբ, վերակառուցումից հետո, տեղադրվեց նոր փական, բայց այսօր այնտեղ նորից վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում:
Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի ջրամատակարարման ինժեներ Մյասնիկ Մելքոնյանը, չդիմանալով հիդրավլիկ ճնշմանը, բացվել էր ջրատարի «կարը» և ջրի արտահոսք առաջացել: Դրանից բացի, ջուրն ուղղակի «քրքրել» էր թուջե փականը և կար վտանգ, որ ստեղծված իրավիճակը կարող է ջրատարի խոշոր վթարի հանգեցնել: Այդ իսկ պատճառով որոշվել էր հուլիսի 27-ին կանգնեցնել «Ապարան-Երևանը» և ձեռնամուխ լինել վերանորոգման աշխատանքերին:
Ըստ վթարային բրիգադի մասնագետների հավաստիացումների, արդեն հուլիսի 28-ի առավոտյան նախատեսվում է վերսկսել Դավթաշեն գյուղի, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, Բեկնազարյան փողոցների, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, «Հանրապետական» հիվանդանոցի, «Մաշկավեներոլոգիական» դիսպանսերի, «Մալայանի անվան ակնաբուժական» կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը