Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության նամակը՝ ՀՀ մշակույթի նախարարին

Հասարակություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին։ Նամակը կարդացեք ստորև.

«Վերջին մի քանի օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Արջերի» քարանձավի մուտքը վնասված է, կան կոտրված սալիկներ և կարստային գոյացություններ, որին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարությունից հերքեցին այդ տեղեկությունները: Այդ մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս կայքում՝ http://armenpress.am/arm/news/688460/arjeri-qarandzav-y-vnaselu-masin-texekutyuny-irakanutyany.html ։

Այնուամենայնիվ, մեր նախաձեռնությունը ս. թ. հուլիսի 25-ին այցելեց և տեղում պարզեց, որ նույն պատմությունը կրկնվել էր դեռևս մի քանի ամիս առաջ «Մոզրովի» քարանձավի պարագայում, երբ մենք հայտնաբերեցինք, որ «Մոզրովի» քարանձավի մուտքը բաց է և ահռելի քանակությամբ վնաս է հասցված կարստային գոյացություններին: Հետագայում ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարություն արվեց, որ այդ քարանձավի մուտքը փակվել է: Սակայն, ցավով պետք է արձանագրենք, որ առ այսօր «Մոզրովի» քարանձավի մուտքը բաց է և բացակայում է պետական և տեղական մարմինների վերահսկողությունը:

Ինչպես նշել ենք արդեն, երբ ս. թ. հուլիսի 25-ին մենք այցելեցինք «Արջերի» քարանձավ, հայտնաբերեցինք, որ ցանկացած անձ կարող է մուտք գործել քարանձավ, քանի որ երկաթյա ճաղավանդակով փակված մուտքի կողքի քարերը ուղղակի դարսված են իրար վրա և որևէ առարկայով ամրակցված չեն: Ընդամենը կես րոպեի ընթացքում կարելի է այդ քարերը հեռացնել և հանգիստ մուտք գործել քարանձավ: Իսկ քարանձավի ներսում մեզ պարզ դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարության այն պնդումները, թե քարանձավ վերջին հինգ ամիսների ընթացքում մարդ մուտք չի գործել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նախկինում կոտրված գոյացությունների կողքին կային բազմաթիվ ջարդված թարմ գոյացություններ, որոնց բազմաթիվ կտորներ թափվել էին քարանձավի տարբեր սրահներում: Համոզվելու համար կարող եք դիտել նաև մեր տեսանկարահանումներն ու լուսանկարներն այս էջում'http://www.youtube.com/watch?v=-X5nbmqV3po&feature=youtu ։ Բարեբախտաբար, այս քարանձավի վիճակն այնքան էլ ցավալի չէր, ինչպես «Մոզրովի» քարանձավում էինք հայտնաբերել:

Մեր նախաձեռնությունը կարծում է, որ «Արջերի» քարանձավի պահպանության համար անհրաժեշտ է.

1. Սեղմ ժամկետներում ամրացնել «Արջերի» քարանձավի մուտքի դռան կողքի քանդված քարե պատն այնպես, որ իրականում հնարավոր չլինի այդտեղից մուտք գործել քարանձավ: Մեր կարծիքով, դրա համար մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, սակայն, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ մեր պետական այրերն ամեն ինչ կապում են պետության ֆինանսական սուղ միջոցներ ունենալու հետ, հետևաբար մենք առաջարկում ենք մեր պատրաստակամությունն այդ աշխատանքներին աջակցելու հարցում:

2. Պետք է տեղադրել նոր կողպեք, որի բանալու մեկ օրինակը կլինի ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչի մոտ, իսկ երկրորդը' ՀՀ անձավագիտական կենտրոնում: Այն անձինք կամ խմբերը, որոնք կցանկանան մուտք գործել քարանձավ, պարտավոր են ձեռք բերել ՀՀ մշակույթի նախարարությունից հատուկ թույլտվությունը և ուղեկցվեն համապատասխան փորձառություն ունեցող անձանց կողմից, որոնք կարող են լինել նույն անձավագիտական կենտրոնի անդամները:

3. Օգտվելով առիթից, խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել նաև «Մոզրովի» քարանձավի քանդված տանիքը փակելու ուղղությամբ: Նախկինում մենք հայտնել էինք մեր ցանկությունն այդ աշխատանքներում ներգրավվելու մասին, սակայն որևէ արձագանք ՀՀ մշակույթի նախարարության կողմից չենք ստացել:

4. Անհրաժեշտ է կազմակերպել քննարկում համապատասխան մասնագետների հետ, ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների պլան, որով հնարավոր կլինի և հետագայում պահպանել բնության այս հրաշքները, և կանոնակարգել քարանձավներ այցելող անձանց ու խմբերի մուտքը:

Հուսով ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ըմբռնումով կմոտենա մեր այս նամակին, կդրսևորի կառուցողական մոտեցում և կձեռնարկի քայլեր վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ, այլապես մենք կարող ենք կորցնել Հայաստանի բնության հրաշալիքները: Եկեք միասին գտնենք ճիշտ ճանապարհը բնության հուշարձանները պահպանելու, օգտագործելու և հետագա սերունդներին փոխանցելու համար:
https://www.facebook.com/media/set/?set=a.448758221814250.96419.100000402278547&type=1 այս հղումով կարող եք նայել ավելի շատ լուսանկարներ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված