Ո՞ւր են նայում Մասիս քաղաքի պատասխանատուները
Հասարակություն
Մասիս քաղաքից ոչ հեռու գտնվող աղբանոցը հարուցել է քաղաքի բնակիչների դժգոհությունն ու անհանգստությունը: Պարբերաբար Երեւանից Մասիս է տեղափոխվում եւ հրկիզման միջոցով իրացվում է տոննաներ կշռող կենցաղային աղբ, ինչի հետեւանքով քաղաքի օդային ավազան են արտանետվում վնասակար եւ թունավոր նյութեր' պատճառ դառնալով մասիսցիների մոտ քրոնիկ հիվանդությունների սրման, նույնիսկ նոր հիվանդությունների ձեռքբերման:
Ենթադրվում է, որ Մասիսում Երեւանից աղբ տեղափոխելն ու հրկիզելը առավել ցածր ինքնարժեքով աղբը իրացնելու նպատակ է հետապնդում' կատարելապես անտեսելով, թե որքան թանկ են դրա համար վճարում Մասիսի քաղաքացիներն իրենց առողջությամբ եւ քաղաքն' իր բնությամբ:
Ստեղծված հակասանիտարական եւ հակահիգիենիկ իրավիճակին միջամտելու համար բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետին, տվյալ ընտրատարածքի ԱԺ պատգամավորին, սակայն մինչ օրս որևէ միջամտության ականատես չեն եղել, չնայած' դա նրանց անմիջական պարտականությունն է:
Օրերս նամակ է ուղարկվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն՝ հարցը ԱԺ-ում բարձրացնելու և ուշադրության կենտրոնում պահելու խնդրանքով։ Նամակը ստորագրել են Մասիս քաղաքի 250 բնակիչներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը